Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ (1455—1485), դինաստիական պայքար անգլ. գահի համար Պլանտագենետների թագավորական տան երկու ճյուղերի՝ Լանքաստերների (գերբի մեջ՝ կարմիր վարդ) և Զորքերի (գերբի մեջ՝ սպիտակ վարդ) միջև: Լանքաստերներին գըլխավորապես աջակցում էին տնտեսապես հետամնաց Հս-ի և Ուելսի բարոնները, իսկ Յորքերին՝ Հվ-Արլ, Անգլիայի տնտեսապես առավել զարգացած շրջանների խոշոր հողատերերի մի մասը, ինչպես և «նոր ազնվականության» մեծ մասը և հարուստ քաղաքացիները, որոնք շահագրգըռված էին առևտրիևարհեստների զարգացման, ֆեոդալական անարխիայի վերացման և ուժեղ թագավորական իշխանություն հաստատելու մեջ: Պատերազմներն ավարտվեցին անգլ. գահին Հենրի Թյուդորին (Լանքաստերների հեռավոր ազգականն էր) նստեցնելով: Պատերազմների ընթացքում ֆեոդալական ավագանու կործանումը բարձրացրեց «նոր ազնվականության» սոցիալական նշանակությունը և դյուրացրեց Անգլիայում Թյուդորների բացարձակապետության հաստատումը: