Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿ, Մոսկվայի գլխավոր հրապարակը: Կազմավորվել է XV դ. 90-ական թթ., կոչվել է «Տորգ» կամ «Պոժար», իսկ XVII դ. 2-րդ կեսից՝ «Կրասնայա» (գեղեցիկ): Սկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրամաններ: Արմից Կ. հ. սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեպի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հվ-ից՝ Վասիլի Երանելու տաճարով (1555—60): 1812-ի հրդեհից հետո Կ. Հ-ի կոմպոզիցիան վերափոխվել է Օ. ի. Բովեի նախագծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը): 1818-ին կանգնեցվել է կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանը (քանդակագործ՝ ի. Մարտոս): XIX դ. վերջին կառուցվել են Պատմական թանգարանը (1875—1881, ճարտ. Վ. Շերվուդ և ուրիշներ), նոր՝ Վերին առևտրական շարքերը (1889—93, ճարտ. Ս. Պոմերանցև, այժմ՝ պետ. հանրախանութ): 1924—1930-ին ճարտարապետ Ա. Շչուսևի նախագծով կառուցվել էվ. Ի. Լենինի դամբարանը, որը դարձել է Կ. հ-ի ճարտարապետական անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կ. հ. մայրաքաղաքի աշխատավորների ցույցերի, զինվորական շքերթների, տոնակատարությունների վայր է: Կ. հ-ում, Կրեմլի պարսպի մոտ կոմունիստական կուսակցության, սովետական պետության, գիտության և մշակույթի, միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչների շիրիմներն են, իսկ պարսպի մեջ՝ աճյունասափորները: Պատկերազարդումը տես 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI:

Գրկ.Haաa главная площадь, 2 изд., М., 1966.