Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ՂՐԻՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄԻՐ ՂՐԻՄ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Ռոստովից 15 կմ հեռավորության վրա, Ռոստով—Նովոշախտինսկ ճանապարհին: Գյուղը հիմնադրել են 1925-ին Թոփտիից տեղափոխված 9 ընտանիք: Կ. Ղ-ի գյուղսովետի մեշ մտնում են Լենինական, Լենինավան, Կարմիր Ղրիմ և Փոքր Սալա գյուղերը: Զբաղվում են երկրագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն), անասնապահությամբ և այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք ևն: