Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում: ՀՍՍՀ-ում տարածված է կովկասյան Կ., ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան Կ.: Կովկասյան Կ. մեր հանրապետության պայմաններում նստակյաց է: Բնադրում է ծառերի վրա: Դնում է սպիտակ, վարդագույն կամ երկնագույն երանգով 4—5 ձու: Թխսում է էգը (13—14 օր): Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով: Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն: