ՀՍՀ/ԿԱՐՄՐԱՇԵՆ ՀՍՍՀ ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՄՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, 2 ակումբ, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր-մանկապար-տեզ, բուժկայան: 1963-ին Կ-ոլմ հիմնվել է Արփա—Սևան ջրատարի շինտեղամաս, կառուցվել բանավան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (IX—X դդ.). խաչքարեր (X—XVI դդ.), գերեզմանոցներ:
