Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄՐԱՇԵՆ ՀՍՍՀ ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: 1936-ին Կ-ից 3 կմ արլ. կառուցվել է Թալինի ՀԷԿ-ը: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, վիմափոր մատուռաձև շենքեր՝ «ճգնավոր», խաչքարեր, գերեզմանոցներ (X—XVII դդ.), կիլիկոպյան ամրոցի և միջնադարյան շինությունների մնացորդներ: