Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄՐԱՏՈՒՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄՐԱՏՈՒՏՆԵՐ (Phoenicurus), ճընճղուկազգիների կարգի կեռնեխների ընտանիքի երգող թռչունների սեռ: Մարմնի երկարությունը 13,5—16 սմ է: Բնորոշ է դեղնավուն, սև, գորշ և սպիտակ գույների ներդաշնակությունը: Պոչի փետուրները շիկավուն են, արուներն էգերից վառ են գունավորված: Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսաըին Աֆրիկայում: Ապրում են անտառներում, այգիներում, քարքարոտ ու ժայռոտ վայրերում: ՀՍՍՀ-ում հանդիպում է երկու տեսակ՝ սովորական Կ. Ա սևուկ Կ.: Սովորական Կ. անտառային թռչուններ են, բնադրում են Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի անտառներում, ծառերի փչակներում: Սեվուկ Կ. հանդիպում են քարքարոտ ու ժայռոտ վայրերում, բնադրում են գետնհն, քարերի ճեղքերում: Մնվում են միջատներով, հատապտուղներով: