ՀՍՀ/ԿԱՐՄՐԻՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՄՐԻՔ, հայաբնակ գյուղ Արեմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում, ճորոխ գետի աջ ափին: 1914-ին ուներ 1140 (170 տուն) բնակիչ: Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ: Կար երկսեռ դպրոց՝ երկհարկանի քարակերտշենքով, եկեղեցի (Ս. Հայր Հովսեփ): 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Միջագետք: Ճանապարհին նրանքգրեթե ամբողջությամբ ոչնչացվել են: Փրկվել են ընդամենը 20 կին և երեխա, որոնք 1919-ին «Տայք» միության ջանքերով փոխադրվել են Կովկաս և Ուկրաինա: Կ. այժմ ավերակ է:
Թ. Գևորգյան
