Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՄՐՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՄՐՈՒԿ (լատ. morbilli), սուր վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, թունավորման երևույթներով, վերին շնչուղիների և աչքերի լորձաթաղանթների կատարով, ինչպես նաե բծավոր-պապուլային ցանով: Կ. երկրագնդի վրա ամենատարածված վարակիչ հիվանդությունն է: Կ-ով կարող են հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ, բայց առավել հաճախ հիվանդանում են 1—4 տարեկանում, մինչև 6 ամսականը՝ հազվադեպ, մինչև 3 ամսականը, որպես կանոն, չեն հիվանդանում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը Փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդը շրջապատի համար վտանգավոր է նախանշանային շրջանում և ցանի դուրս գալուց հետո 4 օրվա ընթացքում, բարդության դեպքում այն կարող է շարունակվել ևս 5 օր: Հիվանդության հարուցիչը վիրուսն է, որն անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Կ. ընթանում է 4 շրջանով, գաղտնի շրջանը տևում է 9—10 օր, երբեմն՝ 21 օր: Բարձրանում է մարմնի ջերմությունը մինչև 38—39°C, իսկ երբեմն առաջանում են աչքերի շաղկապենու և քթի լորձաթաղանթի բորբոքային, ինչպես նաև հարբուխի երևույթներ, հաճախակի փռշտոց, որը երբեմն ուղեկցվում է քթային արյունահոսությամբ: Աչքերը դառնում են վարդագույն, արյունով լցված, խոնավ, կոպերն այտուցվում են, առաջանում է լուսավախություն, հազը սաստկանում է, շնչառությունը կոշտանում: Նախանշանային (սկզբնական կամ կատարային) շրջանում այտերի լորձաթաղանթի վրա, աղորիքների դիմաց երևան է գալիս յուրահատուկ ցան՝ էնանթեմա, այսպես կոչված, Բելսկոլ—Յփլատովի—Կոպլիկի ախտանշան այն նկարագրող ռուս գիտնականներ Ա. Պ. Բելսկու (1890), Ն. Ֆ. Ֆիլաաովի (1895) և չեխ բժիշկ խ. Կոպլիկի (1896) անուններով: Հիվանդագին երեվույթները բուռն են արտահայտվում ցանի շրջանում, ջերմությունը բարձրանում է մինչև 40°C, նախանշանային շրջանի ախտանշաններն ավելի են սաստկանում: Կային ցանը նման է բրնձի հատիկների մեծության անհավասար բծերի, որոնց մակերեսը երբեմն մաշկից բարձրանում է և անհարթ է, սեղմելիս անհետանում են, իսկ որոշ տեղերում ձուլվում միմյանց: Որպես կանոն, ցանը սկզբում առաջանում է ականջների ետևում և տարածվում ճակատի, կոպերի, քթի, այտերի, շրթունքների վրա՝ ընդգրկելով ամբողջ դեմքը: Հետևյալ օրը ցանն աստիճանաբար տարածվում է վերին վերջույթների, կրծքի և որովայնի, իսկ երրորդ օրը՝ ստորին վերջույթների մաշկի վրա: Առողջացման շրջան ու մ ցանը նույն կարգով էլ սկսում է աստիճանաբար անհետանալ, որը տևում է 5—8 օր՝ թողնելով մաշկի վրա նուրբ թեփ: Կ., հատկապես վաղ հասակի երեխաների մոտ, հաճախ ուղեկցվում է բարդություններով, որոնք կարող են նույնիսկ հիվանդին մահվան հասցնել: Առավել հաճախ արձանագրվում է թոքերի բորբոքումը, որով պայմանավորվում է Կ-ից մահվան դեպքերի 90-ը: Բարդություններ են առաջանում նաև ստա-մոքս-աղիքային և կենտրոնական նյարդային համակարգերում: Կ-ից հետո առաջացած անընկալունակությունը բացարձակ և ցմահ է, հիվանդացման կրկնակի դեպքերը հազվադեպ են: Բուժումը. հիմնականում տարվում է տնային պայմաններում, հոսպիտալացնում են միայն ծանր հիվանդներին: Անկողնային ռեժիմ, հատուկ խնամք, վիտամիններով հարուստ, լիարժեք սնունդ, գամմագլոբուլինի օգտագործում: Գամմա-գլոբուլին ստացած երեխաների անընկալունակությունը կարճատև է, իսկ եթե հիվանդանում են Կ-ով, ապա հիվանդությունն ընթանում է շատ թեթև: Կ-ի դեմ պլանային պատվաստումը Սովետական Միությունում պարտադիր է: Պատվաստումը կատարում են 10 ամսականից մինչև 8 տարեկան՝ մինչ այդ կ-ով չհիվանդացած երեխաներին: Հայաստանում այդ աշխատանքները տարվում են 1964-ից:

Գրկ. Ալեքսանյան Ա. Բ., Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե., 1975: Ա. Զաքարյան