Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՆԻՏԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՆԻՏԻՆ, (ամինա-օքսիկարագաթթվային բետաին (СНз)з N СН 2 СН(ОН)СН 2 СO₂, բյուրեղային միացություն է՝ հիմնային հատկություններով: Լավ լուծվում է ջրում և սպիրտում, մոլ. զանգվածը 161,21 է, հալ. ջերմաստիճանը՝ 195—197°C (քայքայվելով): Հիմնականում պարունակվում է կենդանիների մկաններում որտեղից Վ. Ս. Գուլևիչը առաջին անգամ (1905) անջատել է, ինչպես նաև բակտերիաներում ու բույսերում: Օրգանիզմում մասնակցում է ճարպային Փոխանակմանը: Որոշ միջատների աճման գործոն է և կերաբաժնի անհրաժեշտ բաղադրամաս, որի պատճառով դասվում է վիտամինների շարքում (վիտամին ВТ):