Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՆՈԶԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՆՈԶԻՆ (լատ. carnosus—մսային, carno— միս), C₅H₁₄N₄O₃, դիպեպտիդ, կազմված է β-ալանին և L-հիստիդին ամինաթթուներից: Մոլ. զանգվածը 226,2 է, բյուրեղանում է անգույն ասեղների ձևով, ջրում լավ է լուծվում, չի լուծվում սպիրտում: Պարունակվում է ողնաշարավոր կենդանիների կմախքային մկաններում (200—400 մգ ), մարդկանց մոտ՝ 100—150 մգ: Կ. առաջինը հայտնաբերել է Վ. Ա. Դուլևիչը՝ մսի մզվածքում (1900): Կ. մասնակցում է կմախքային մկաններում ընթացող կենսաքիմիական պրոցեսներին, սակայն նրա կենսաբանական դերը վերջնականապես բացահայտված չէ: Նյարդա-մկանային մեկուսացած պատրաստուկը ողողող հեղուկին Կ. ավելացնելիս վերականգնվում են հոգնած մկանի կծկումները: