Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՈԼԻՆԳՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՈԼԻՆԳՆԵՐ (ուշ լատ. Carolingi, ֆրանս. Carolingiens, գերմ. Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում: Անվանումը՝ Կարլոս Մեծի անունից: Կ-ի դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751-ից) և թագավորել մինչև X դ.: Կ. հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան: Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814—840-ին): 843-ի վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև: Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881—887-ին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը: Նրանից հետո Կ. թագավորեցին Իտալիայում մինչև 905-ը, Արևելա-ֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում)՝ մինչև 987-ը: