Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՈՏԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՈՏԻՆ (լատ. carota—գազար), С 40 Н 56, կարոտինոիդների խմբի դեղնանարնջագույն պիգմենտ, վիտամին A-ի նախավիտամինն է: Սինթեզվում է բուսական օրգանիզմներում: Կ-ով հարուստ եկ գազարի արմատները (այստեղից «Կ.» անվանումը, որոշ սորտեր պարունակում են մինչև 31 մգ), մասրենու (2—16 մգ), հաղարջենու, արոսի, չիչխանի պտուղները: Մեծ քանակությամբ Կ. պարունակում են նաև կարագը, ձկան յուղը, ձվի դեղնուցը: Բույսերում հիմնականում հանդիպում է P-կարոտինը: Կ. բարձրացնում է կենդանիների պտղաբերությունը, մատղաշի աճումն ու զարգացումը: Բույսերում Կ-ի դերը լրիվ պարզված չէ: