Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՈՒՇԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՈՒՇԼԱ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնա գավառում, Ակն քաղաքից 2 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի աջ ափին: XX դ. սկզբին ուներ 204 (50 ընտանիք) բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի (Չարխափան Ս. Աստվածածին) և վարժարան (Արամյան): Կ-ից 1 կմ ով., Եփրատի ափին, ժայռի վրա գտնվում էր Ս. Կոզմոս և Ս. Դամիանոս հուն, վանքը՝ քառակուսի հատակագծով, կառուցված սրբատաշ քարերով: Վանքի առջև՝ գերեզմանատուն տապանաքարերի վրա կային 1172, 1176 և 1194 տարեթվեր: Հայտնի էին Ս. Ներսես Շնորհսղի և Ա. Մոքոս թագավոր կամ Մոգուց պետ ուխտատեղիները: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: