ՀՍՀ/ԿԱՐՍԻ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՅԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՍԻ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՅԻ, հայկական ճարտարապետական միջնադարյան հուշարձան Կարս քաղաքում: Կառուցվել է Աբաս Բագրատունու թագավորության օրոք (928—953): Մաստարայի եկեղեցու տիպի կենտրոնագմբեթ կառույց է՝ չորս աբսիդով, արլ-ից երկու ավանդատներով: Գմբեթարդն ունի գուրտեր, գմբեթային Փոխանցումը տրոմպային է: Թմբուկն արտաքուստ տասներկու նիստանի է՝ զարդարված զույգ որմնասյուներին հիմնվող քանդակազարդ կամարաշարով: Նիստերի հատման կողերին, կամարաշարի անկյուններից վեր, կան մարդու կերպարանքով բարձրաքանդակներ: Ճարտ. տարրերը նախշազարդված են: Մուտքերի պորտիկները հետագա հավելումներ են:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890, էշ 79—80: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Ե., 1948, էշ 133: Հ. Խալփախչյան
