ՀՍՀ/ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Վանանդի թագավոր ու թյուն, ավատատիրական քաղաքական կազմավորում Հայաստանում, 963—1065-ին՝ հայ Բագրատունիների ճյուղերից մեկի գլխավորությամբ: Կոչվել է կենտրոնի՝ Կարսի կամ կենտրոնական գավառի՝ Վանանդի անունով: Հիմնադիրն է Մուշեղ Ա Բագրատունին: 961-ին մայրաքաղաքը Կարսից Անի Փոխադրելուց հետո Աշոտ Գ Ողորմածը Կարսի կառավարիչ նշանակեց իր կրտսեր եղբորը՝ Մուշեղին: Վերշինս, օգտվելով Կարսի և գավառի տնտ. վերելքի շնորհիվ ստեղծված նպաստավոր պայմաններից, իրեն «թագավոր Կարուց» հռչակեց՝ ընդունելով Անիի Բագրատունիների թագավորության գերագահությունը: Այդ գերիշխանությունն ընդունել են նաև Մուշեղի հաշորդները՝ որդին՝ Աբասը, և թոռը՝ Գագիկ Աբասյան Կարսեցին: Այս վերջին գահակալը 1045-ից, Բագրատունի-ների կենտրոնական թագավորության անկումից հետո, ինքն է դարձել տոհմի ավագ՝ «ազգապետ» և «շահնշահ»: Կ. թ. ընդգրկել է շուրշ 10 հգ. կմ² տարածություն՝ Մեծ Տայքի Այրարատ նահանգի արմ. մասը Երասխի (Արաքս) վերին հոսանքում, Ախուրյան գետի վերին ու միշին հոսանքները, Հյուսիսական ծովակի (Պաղակացիս, այժմ՝ Չլդըր լիճ) գոգահովիտը և սրան արմ-ից հարող Փոս գավառակը՝ մինչև Կուր գետը: Հիմնական տարածքը՝ Կարսի սարահարթը, բարձրադիր էր՝ խստաշունչ կլիմայով: Երկրամասը թեև բնատնտեսական ինքնամփոփ շրշան էր, սակայն Կ. Թ-յան գոյության ընթացքում ունեցել է տնտ. ու մշակութային վերելք: Զարգացած էին երկրագործությունը, անասնապահությունը, պարտիզագործությունը, գինեգործությունը, հատկապես՝ լեռնագործությունը: Հայտնի էին պղնձի, արծաթի, երկաթի, արճճի, ինչպես և աղի հանքերը, որոնց հիման վրա Կարսում և մյուս քաղաքներում զարգացել էր արհեստագործությունը: Մեծրաց լեռների անտառները տալիս էին շինափայտ: Ծաղկող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքների (Կարս, Կաղզվան, Կոդբ) վերելքին: Տնտ. խոշոր նշանակություն ուներ Աղտոձոր լեռնանցքը՝ Շատիկ ամրոցով, գտնվելով առևտրական ճանապարհների վրա՝ այն դարձել էր մաքսագանձման կետ, իսկ Կարսն իր հռչակավոր ամրոցով ուներ ռազմավարական մեծ նշանակություն: Կ. թ. մեկդարյա գոյության ընթացքում հիմնականում վայելել է խաղաղություն՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով շրջակա հայ և այլազգի իշխանությունների հետ: Սակայն վերջին շրշանում Կ. թ-յան դեմ ոտնձգություններ են արել Բյուգանդական կայսրությունը և սելշուկները: Սելջուկները 1054-ին գրավեցին ու կոդոպտեցին Կարսը, բայց Գագիկ Աբասյանին և Թաթուլ Վանանդեցուն հաջողվեց նրանց դուրս քշել երկրամասից (տես Վանանդի դիմադրություն 1054): Երբ 1064-ին սելջուկները կրկնեցին հարձակումը, Գագիկ Աբաս-յանը բռնեց նրանց սիրաշահելու ուղին, Ալփ-Արսլանի դեսպանների պատվին ճաշկերույթ տվեց և ժամանակավոր դաշն կնքեց: Սակայն, վախենալով սելջուկ-թուրքերի հետագա հարձակումներից, նա 1065-ին իր տիրույթները հանձնեց Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով Ծամնդավ, Կեսարիա և խավատանեք քաղաք-ամրոցները: Սրանով վերացավ Կ. թ.:
Գրկ. Еремян СТ., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, «ԼՀԳ», 1971, 3.
Ս. Երեմյան
