ՀՍՀ/ԿԱՐՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921
ԿԱՐՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921, Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Կարսում, սեպտ. 26-ից մինչև հոկտ. 13-ը, կողմերի փոխհարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով: Նախատեսված էր Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի պայմանագրով (տես Սովետա-թուրքական պայմանագրեր 1921, 7925): Սովետական պատվիրակության անդամներն էին՝ Ադրբ. ՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, պետ. վերահսկողության ժողկոմ Բ. Շահթախթինսկի (պատվիրակության ղեկավար), ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ա. Մռավյան և ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյան, ՎՍՍՀ ռազմ, ու ծովային գործերի ժողկոմ Շ. էլիավա և արտաքին գործերի ու ֆինանսների ժողկոմ Ա. Սվանիձե: Քանի որ Կարսում ճշգրտվելու էր Մոսկվայի պայմանագիրը, ըստ նրա 15-րդ հոդվածի, կոնֆերանսին մասնակցում էր նաև ՌՍՖՍՀ-ի ներկայացուցիչը՝ Յա. Գանեցկին, որին և միացյալ պատվիրակությունը ընտրեց նախագահ: Թուրք, պատվիրակության կազմն էր. Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Կարաբեքիր (նախագահ), Վելի բեյ, Մուխթար բեյ, Մեմդուհ Շևքեթ բեյ (Թուրքիայի ներկայացուցիչը Ադրբեջանում): Անտեսելով Մոսկվայի պայմանագիրը, Թուրքիան, դեռևս մինչև Կ. կ., տարբեր պատրվակներով ձգձգում էր բանակցությունները, աշխատում էր կնքել առանձին պայմանագիր անդրկովկասյան հանրապետություններից յուրաքանչյուրի հետ, ուզում էր իր պայմանները թելադրել ՀՍՍՀ-ին և նրան պարտագրել արդեն չեղյալ հայտարարված՝ 1920-ի հայ-թուրք. պայմանագրի հոդվածները (տես Ալեքսանդրապոփ պայմանագիր 1920): Կ. կ-ում ևս թուրք, պատվիրակությունը փորձեց պառակտել սովետական միասնական պատվիրակութունը՝ հայտարարելով, որ ինքը նրանց կդիտի որպես Անդրկովկասի երեք հանրապետությունների առանձին պատվիրակություններ և կկնքի առանձին պայմանագրեր: Սովետական պատվիրակներն անդրդվելի մնացին այդ կարևոր քաղ. հարցում, և թուրք, կողմը ստիպված զիջեց՝ կնքելով միասնական պայմանագիր (տես Կարսի պայմանագիր 1921) անդրկովկասյան միացյալ պատվիրակության հետ: Դրանից բխեց կոնֆերանսի մեկ այլ կարևոր որոշումը՝ Թուրքիան առևտրական պայմանագիր էր կնքում ոչ թե առանձին հանրապետությունների, այլ Անդրկովկասի արտաքին առևտրական միավորման հետ: Կ. կ-ում Թուրքիան փորձեց իր խնամակալությունը հաստատել Բաթումի և Նախիջևանի մարզերի նկատմամբ՝ պահանջելով քննարկել նրանց ինքնավարության պայմանների հարցը: Մասնավորապես նա ձգտում էր իրեն վերապահեյ Բաթումի նավահանգստի տնտ. սերվիտուտի իրավունքը և, հակառակ Մոսկվայի պայմանագրի, այն վերածել մի տեսակ «ազատ» քաղաքի: Այս հարցում նա անհաջողության մատնվեց: Թուրքիան միջամտեց նաև ՀՍՍՀ և Նախիջևանի միջև սահմանի որոշմանը, պահանշելով, որ Նախիջևանի նկատմամբ հաստատվի Ադրբեջանի պրոտեկտորատ, Ադրբեշանը Թուրքիային մատակարարի ավելի մեծ քանակությամբ նավթ ևն: Թուրքիան հրաժարվեց ընդառաշել Անդրկովկասի հետ իր սահմանները փոքր-ինչ փոփոխելու, նույնիսկ Անի քաղաքի ավերակները Սովետական Հայաստանին վերադարձնելու սովետական առաջարկներին: Կ. կ-ում ստեղծվեց սահմանային խաոը հանձնաժողով, որը պետք է դեմարկացիայի ենթարկեր Թուրքիայի և Սովետական Անդրկովկասի միջև սահմանը:
Գրկ. տես Կարսի պայմանագիր 1921 հոդվածի գրականությունը: Ս. Խարսանդարյան
