ՀՍՀ/ԿԱՐՍԻ ՄԱՐԶ
ԿԱՐՍԻ ՄԱՐԶ, վարչա-տարածքայհն միավոր ցարական Ռուսաստանում: Կազմվել է Արևմտյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացած շրջաններից: Կենտրոնն էր Կարս քաղաքը: Գտնվում էր Անդրկովկասի հվարմ. մասում, 30 55—41 օ 37 հս. լայնության և 41 50—43 50 արլ. երկարության միշև: Ռուս, զորքերը երեք անգամ՝ 1828, 1855, 1877-ին գրավել են այն: Առաջին երկու դեպքում ստիպված այն վերադարձրել են Թուրքիային, իսկ 1878-ի փետր. 19-ի Սան-Սաեֆանոյի պայմանագրով միացվել է Ռուսաստանին: 1877-ին ռուս, զորքերը այդ տարածքը ազատագրել են հայազգի գեներալներ Լոռիս-Մելիքովի և Հ. Դ. Լագարեի հրամանատարությամբ: Կ. մ. Ռուսաստանի կազմում ստեղծվել է 1877-ի նոյեմբ. 1-ին: Գրավում էր 16869 քառ. վերստ տարածություն: Բաժանվում էր չորս օկրուգի՝ Արդահանի, Կաղգվանի, Կարսիև Օլթիի: Կառավարում էր գեներալ-նահանգապետը, որին կից կար մարզային կառավարչություն: Կ. մ. արմ-ից և հվ-ից սահմանակից էր Էրզրումի վիլայեթին, արլ-ից ու հվ-արլից՝ Երեվանի, հս-ից՝ Թիֆլիսի, հս-արմ-ից՝ Քութայիսի նահանգներին և Բաթումի մարգին: Բնական սահմաններն էին՝ հս-ում՝ Փոցխով գետը (Կուրի ձախափնյա վտակ), արլ-ում՝ Ախուրյան գետը (Արփաչայ), հվ-ից ու արմ-ից՝ Հայկական պար և Սոդանլուդի լեռնաշղթաները: Կ. մ. գրավում է Փոքր Կովկասի լեռնաշխարհի հվարմ. մասը: Մակերևույթի տեսակետից մարզը տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներից, առանձին սարահարթերից, Փակ գոգավորություններից և խոր գետահովիտներից կազմված մի լեռնաստան էր: Այդ լեռնոտ երկրամասում կարելի է առանձնացնել մի քանի գլխավոր լեռնաշղթաներ, որոնց գետերի հովիտներով կտրտված ու իրարից բաժանված լեռնաճյուղավորումները գրավում են մարզի տարածքի մեծ մասը: Թիֆլիսի, Քութայիսի նահանգներից սկսվում էր շրբաժան լեռնաշղթան, որը հս-ում հայտնի է Արսյանի (համանուն լեռնագագաթով՝ 3165 մ), հվում՝ Սողանլուղի լեռներ անունով (Չամարդաղ լեռնագագաթով՝ 2800 մ): Հս-ում այդ լեռնաճյուղավորումները իջնում են բավական խոր գետահովիտ, որով հոսում է Փոցխով գետը և միանում Կուրին: Այդ շրբաժան լեռնաշղթայից արմ. տարածվում է Օլթի գետի լեռնոտ հովտափոսը: Մարզի հվ. մասում Կաղգվանի կիրճն է՝ Երասխ գետի բարձր լեռնոտ հովիտը, որը հվ-ից եզերում է Հայկական պար լեռնաշղթան: Հս-ում, սկսած Արաքսի հովտից, բարձրանում են հրաբխային ծագում ունեցող առանձին լեռնային զանգվածներ ու լեռնագագաթներ: Երասխ, Կուր և Կարս գետերի հովիտներով բաժանվող միջին բարձրության լեռներն իրենց մեջ ներառնում են առանձին սարահարթեր (Կարսի) և գոգավորություններ (Արդահանի և Աղշակալայի): Կուր—Երասխ շրբաժան գծից հվ., մինչև Երասխ գետի հովիտը, տարածվում է Կարսի սարահարթը: Մարզի հվ-արլ. մասում ընկած է Կաղգվանի կամ Երասխի ձորը: Արդահանի սարահարթը Կարսի բարձրավանդակից բաժանվում է Կուր— Երասխի շրբաժան լեոներով: Կ. մ. ունի հարուստ գետային ցանց: Մարզով հոսող գետերը և գետակները հիմնականում պատկանում են երեք գետերի ավազանների՝ Երասխի, Կուրի և ճորոխի: Կուրը սկիզբ է առնում մարզի Զարիշատի լեռներից, Ախուրյան գետի աջափնյա վտակ Կարս գետը՝ Չամդար և Կարմիր փորակ լեռներից, իսկ Մեծագետը (Կարսի վտակ)՝ Ծովակ (Չլդըր) լճից: Կ. մ-ի հվ. մասով, Կաղգվանի գավառով, հոսում է Երասխ գետը, իսկ արմ. կողմում՝ ճ.որոխի աշափնյա վտակ Օլթին: Մարզի հս-արմ. անկյունը իր մեշ ներառնում է Փոքր Կովկասի լճառաա անկյունը: Լճերից նշանավոր են Ծովակը (Չլդըր), որը ծովի մակարդակից բարձր է 1990 մ, հարուստ է ձկներով, Աղգյոլը, Արփին (վերջինս ՀՍՍՀ կազմում է): Երկրաբանական տեսակետից Կ. մ-ի տարածքի մեծ մասը կազմված է հրաբխային ապարներից, լավաներից ու տուֆերից: Լեռնոտ մակերևույթի, տեղանքի խիստ կտրտվածության ու բազմազանության հետևանքով Կ. մ-ի կլիման խիստ ցամաքային է ու բազմազան: Մարզի տարածքի մեծ մասի կլիման չի համապատասխանում նրա հվ. դիրքին: Օրինակ, Կարսում միշին ջերմաստիճանը 3,7°C է, օգոստոսին՝ 17,5°C, հունվարին՝— 16,4°C, իսկ սառնամանիքները Կարսի բարձրավանդակում հասնում են —30°C ից մինչև—35°C ի: Համեմատաբար մեղմ կլիմա ունեն Օլթիի և Կաղգվանի գավառները: Շոգերը Կաղզվանում հասնում են մինչև 35 Օի: Մթնոլորտային տեղումները նույնպես անհավասարաչափ են մարզում: Համեմատաբար առատ են Արդահանի, Օլթիի գավառներում (780 մմ), Կարսում (500 մմ), նվազ են Կաղզվանում (290 մմ): Կ. մ. հարուստ է անտառներով (111 հզ. հա), որոնք մեծ զանգվածներ են կազմում Արդահանի, Օլթիի և Կաղզավանի գավառներում, իսկ Կարսի շրջանը անտառազուրկ է: Տարածված են սոճու, կեչու, կաղնու, թխկենու, հացենու և այլ ծառատեսակներ: Մարզում մեծ տեղ են բռնում սևահողերը, մասամբ՝ կավային և քարքարոտ հողերը: Ռուսաստանին միացվելուց հետո ամբողջ մարզի հողերը ճանաչվել են պետ. սեփականություն, որոնք տրվել են համայնքների օգտագործմանը: Երկրագործությունը կազմում էր մարգի բնակչության հիմնական զբաղմունքը: Գյուղատնտեսության համար պիտանի սևահողերը գտնվում էին Կարսի դաշտում, հարթ բարձրավանդակներում և գետերի հովիտներում, իսկ լեռնային շրջաններում տարածված էր արոտային անասնաբուծությունը: Մարզի ամբողջ հողային ֆոնդից 503741 հա կազմում էին վարելահողերը և խոտհարքները, 708741 հա՝ արոտավայրերը, 111775 հա՝ անտառները, 1587 հա՝ այգիները, 345296 հա՝ ոչ պիտանի հողերը: 1913-ին վարելահողերը կազմում էին մոտ 149781 հա: Մարզի բնակիչները մշակում էին աշնանացան ու գարնանացանցորեն, գարի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բրինձ, կորեկ (Կաղգվանի գավառում): Անասնապահությամբ հիմնականում զբաղվում էին քրդերը: 1901-ին Կ. մ-ում հաշվվում էր 1,1 մլն գլուխ անասուն, որոնցից 628 հզ. մանր, 400 հգ. խոշորեղջերավոր, մնացածը այլ կենդանիներ: Խոզաբուծությամբ զբաղվում էին ռուս վերաբնակիչները: Այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ զբաղվում էին Կաղգվանի, Արդահանի, Օլթիի գավառներում (նաև շերամապահությամբ ու մեղվաբուծությամբ): Կ. մ-ում արդյունաբերությունը թույլ էր զարգացած: Ժամանակակից իմաստով գործարաններ և ֆաբրիկաներ չկային: 1899-ին Կաղզվանում և Օլթիում արդյունահանվել է 10 հզ. տ քարաղ: Կային մանր տնայնագործական, արհեստավորական ձեռնարկություններ՝ օղու, գինու, կաշվի, կոշիկի, պղնձաձուլման, ալրաղաց, Փայտասղոցման, կահույքի ևն, որոնք միասին ունեին 1263 բանվոր և տարեկան տալիս էին 556384 ռ. արտադրանք: Արհեստներով ու առևտրով զբաղվում էին գլխավորապես հայերը: Ամենանշանավոր կենտրոնը մարզում Կարս քաղաքն էր, այնուհետև՝ Կաղզվանը և Սարիղամիշը: Կ. մ-ում XX դ. սկգբին կար 11 բժիշկ, 15 բուժակ, երեք դեղատուն, 145 հայկ., ռուս., թուրք, ևն դպրոցներ: Կ. մ., շնորհիվ ռազմա-ստրատեգիական նշանակության և սահմանային դիրքի, լավագույն ճանապարհով կապված էր Ալեքսանդրապոլ (Լենինական), Ախալցխա և Էրզրում քաղաքների հետ, իսկ Կարս քաղաքը երկաթուղով միացած էր Թիֆլիսի հետ: 1918-ի ապրիլի 15-ին Կ. մ. գրավեցին թուրքերը՝ բնակչությանը ենթարկելով բռնության և կոտորածների: 1919-ի ապրիլին թուրք, զորքը էվակուացվեց, և Կ. մ. մտավ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1920-ի հոկտեմբերին թուրք, զորքերը նորից գրավեցին Կ. մ., որի հայ և ռուս բնակիչներն ստիպված հեռացան Կ. մ-ից: 1921-ի հոկտ. 13-ի Կարսի պայմանագրով Կ. մ. անցավ Թուրքիային: Կ. մ-ում մինչև 1920-ը ապրում էին մոտ 20 ազգեր: 1913-ի հունվարի տվյալներով մարզում ապրում էր 333917 մարդ, որոնցից 85194-ը՝ հայ, 68155-ը՝ թուրք, 52201-ը՝ քուրդ, 48610-ը՝ հույն, 43272-ը՝ կարափափախ, 16557-ը՝ թուրքմեն, 16628-ը՝ ռուս, 3395 այլ ազգեր (եվրոպացիներ, վրացիներ, ասորիներ, լեռնականներ, գնչուներ, եզդիներ ևն): Մարզի հայերը բնիկներ են, իսկ թուրքերը, քրդերը, ասորիները, եզդիները եկել են Թուրքիայի տարբեր գավառներից: 1877—78-ի պատերազմից հետո Կ. մ-ում բնակություն հաստատեցին մեծ թվով հայ գաղթականներ Ալաշկերտի, Կարինի, Բայազետի և այլ գավառներից: Ռուս վերաբնակիչները (դուխոբորները և մոլոկանները) եկել են XIX դ. վերջին, Ռուսաստանի կենտրոնական նահանգներից: 1896-ին Կ. մ-ում կար 21 ռուս, գյուղ: 1915-ին Կ. մ-ում կար 404405 հզ. բնակիչ: Բնակչության թվով 1-ին տեղը գրավում էին հայերը՝ 123028 անձ (Կ. մ-ի ամբողջ բնակչության 30,7-ը): 2-րդ տեղում ւտաներն էին, ապա՝ թուրքերը են: Մարզում կար հինգ քաղաք՝ Կարս, Սարի-ղամիշ, Կաղզվան, Արդահան, Օլթի: 1913-ի տվյալներով Կ. մ-ում կար 85 հայաբնակ գյուղ. Ագարակ (Կաղզվանի գավառ), 665 բնակիչ (69 ընտանիք), Ագարակ (Օլթիի գավառ), 401(31), Աղքիլիսե, 567(50), Աղջակալա, 500(56), Աղուզում, 320, Աջամ-Մավրակ, 600, Արազ Օղլի, 532(70), Արմուտլի, 1141(106), Բագրան, 796(86), Բայբուրդ, 916(97), Բայկարա, 483(58), Բայրախտար, 538(70), Բաշ Շորագյալ 1601(208), Բաշքյոյ, 2393(228), Բեկլի Ահմեդ, 1830(213), Բեգիրգյան, 357(32), Բերնա, 1158(140), Բոզկալա, 75(15), Բալանըխ, 436(55), Գերխանա, 880(96), Գերմալի, 485(64), Գյուդատի, 444(38), Գյուլան թափա, 467(40), Դաշկովո, 759(87), Դոլբանա, 855(115), Ելիզավետինսկոյե, 332(32), Ենիջա, 173(21), Զաիմ, 580(67), Զիբնի, 1643(212), Զրչի, 1526(169), էսկիղազի, 588(56), Թազաքյանդ, 245(29), Թամրուտ, 425(24), Թիքնիս Հին, 620(98), Թիքնիս Նոր, 290(33), Լագոյի-Մավրակ, 537(67), Խանիքյոյ, 1009(165), խաս-Չիֆտլիկ, 336(57), Խան, 762(85), խոթանլի, 430(51), Խոփերան, 564(64), Կարադաշ, 50(5), Կարախաչ, 270(36), Կարա Մահմեղ, 622(73), Կարավանք, 439(49), Կարմիր վանք 352(35), Կըզլ Չախչախ, 1328(130), Կյադիկ Սաթլմիշ, 794(92), Կյուջուկ, 343(46), Կոշավանք, 357(47), Կոշա Քիլիսե, 590(57), Կուբադ-էրյուկ, 176(15), Համգաքիրեկ, 1138(158), Հոկա, 532(3), Ղարաբադ, 1046(114), ճալա, 1131(158), Մասրա, 1175(119), Նախիջևան, 2177(272), Նորաշեն, 364(43), Շադևան, 557(63), Չանղլի, 780(85), Չարմալի, 873(105), Չուրուկ, 412(29), Պարգելո Մեծ, 811(93), Պարգետ Փոքր, 530(47), Պիվիկ Հայկական, 719(59), Ջալալ 396(54), Ջուդջուրս, 495(98), Աիտագան, 872(76), Սոգյութլի Աբադ, 298(50), Սոգյութլի Պրուտ, 432(48), Տիկոր, 523(88), Ուգուն քիլիսե, 1328(138), Ուրուտ, 266(24), Փիրվազի, 1068(146), Քերս, 972(142), Քարավանք, 439(49), Քյաղիկլար Ներքին, 647(97), Քյադիկլար Վերին, 1965(101), Քյուրակ դարա, 1216(66), Օլուր, 188(20), Օջախ ղուլի, 952(113), Օրթա կալա, 499(60), Օրթա քիլիսե, 666(69), Օքյոլզլի, 1098 (135): Քարտեզը տես 368-րդ էշից հետո՝ ներդիրում:
Գրկ. Պողոսյան Ա. Մ., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում, 1878—1920, Ե., 1961: Завриев Д. Е., К новейшей истории северо-восточных вилаетов Турции, Тб., 1947.
Ա. Պողոսյան.
