ՀՍՀ/ԿԱՐՍՏԱՅԻՆ ՋՐԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՍՏԱՅԻՆ ՋՐԵՐ, ստորերկրյա ջրեր, որոնք կապված են կարստառաշացման (տես Կարստ) պրոցեսների հետ և գոյանում են լուծվող ապարների խոշոր ճեղքերում ու խոռոչներում: Սնվում են մթնոլորտային տեղումներից, հալման և մակերևութային ջրերից (գետեր, լճեր): Կ. ջ-ի քիմ. բաղադրությունը տարբեր է: Նրանց մերձմակերևութային տարածման դեպքում գրունտների ինժեներաերկրաբանական հատկությունները խիստ վատանում են, և տվյալ տեղանքում շինարարական աշխատանքներ իրականացնելը պահանջում է թանկ միջոցառումներ սողանքներն ու փլուզումները կանխելու համար:
