ՀՍՀ/ԿԱՐՍՏ ՅՈԶԵՖ
ԿԱՐՍՏ (Karst) Յոզեֆ (1871, Բետրինգ, Լոթարինգիա—1942), գերմանացի հայագետ-լեզվաբան: Աշակերտել է Հ. ՝Հյուբշմանին: 1899-ին պաշտպանել է դոկտրական դիսերտացիա՝ «Կիլիկյան հայերենի արտասանությունն ու ձայնավոր ները» թեմայով, որտեղ քննել է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, արել կարևոր եզրահանգումներ: Առանձնապես արժեքավոր է «Կիլիկյան հայերենի պատ մական քերականություն» (1901) ուսումնասիրությունը, որը ներառնում է կիլիկ յան հայերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսական առանձնահատկությունները: Կ. «Հայոց ազգագրական դիրքը» («Հուշարձան», առթիվ 100-ամյա հոբելենի Մխիթարյան մհաբանության, 1911) աշխատության մեջ կատարել է հայերենի և ասուրերենի, սումերերենի, ուրալալթայան, ինչպես նաև այլ լեզուների համեմատություններ: 1928-ին հրատարակել է «Ալարոդյաններ և նախաբասկեր» գիրքը, որտեղ այն կարծիքն է հայտնել, թե Հայաստանի տերիտորիայից են դուրսեկել Կովկասից մինչև Պիրենեյներ տարածված ցեղերը: Խոսելով հայերենի արդիբարբառների մասին՝ Կ. նշում է դրանց ուսումնասիրման կարևորությունը լեզվիպատմության հարցերում: Կ. երկհատորանոց աշխատություն է նվիրել (1905)Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերի թարգմանությանը, ուսումնասիրությանը և աղբյուրներին, առանձին աշխատություն՝ իրավունքի տարբեր ճյուղերի տեսությանը (Armenishes Rechtsbuch sempadsch Kodex ausdem 13, Strasburg, 1909, Bd 1— 2): Արժանի գնահատական տալու հետ մեկտեղ, Կ. որոշ գիտնականների օրինակով գտնում է, թե իբր հայ իրավունքը մեխանիկորեն լիոխառնված է օտար իրավունքի աղբյուրներից:
Գրկ. .Karst I., Grundriss der Geschichte des armenischen Rechtes, «Zeitschrift fur vergleichenden Rechtswissenschaft», 1906, Bd 19, 1907, Bd 20.
Գրկ. Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958: Ակինյան Ն., Ակնարկ մը հայ իրավանց պատմության վրա և Յ. Կարստի նոր երկասիրությունները., «ՀԱ», 1907, 11, 12, 1908, N 1, 6: Klidschian A., fjber Karsts «Gruntriss der Geschichte des armenischen Rechtes», «Zeitschrift fur vergleichenden Rech-tswissenschaft», 1907, Bd 22, Heft 3.
Խ. Կարադելյան, Ա. Թովմասյան
