ՀՍՀ/ԿԱՐՍ ԳԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՍ (հնում՝ Ախուրյան), գետ Հայկական լեռնաշխարհում, Ախուրյանի աջ վտակը: Երկարությունը մոտ 167 կմ է, ավազանը՝ մոտ 5000 կմ²: Սկիզբ է առնում Մեծրաց (Չախիրբաբա) և Կարմիր Փորակ (Ալլահ-լուեկբեր) լեռներից: Հոսում է դեպի արլ., Կարսի սարահարթով հս-արլ., ընդունում բազմաթիվ վտակներ, ուղղվում դեպի հվ-արլ.և միախառնվում Ախուրյանին: Սնումը խառն է, հորդացումը՝ մայիս-հունիսին:
