Jump to content

ՀՍՀ/ԿԱՐՏԱՆ ԱՆՐԻ ՊՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՏԱՆ (Cartan) Անրի Պոլ (ծն. 8.7.1904, Նանսի), ֆրանսիացի մաթեմատիկոս: Է. Կարտանի որդին: Ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը (1926): Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1940): Հիմնական աշխատանքները վերաբերում են շատ փոփոխականների անալիտիկ ֆունկցիաների տեսությանը, տոպոլոգիային և հոմոլոգիական հանրահաշվին: