ՀՍՀ/ԿԱՐՏԵԶԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՏԵԶԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կարտեզականություն,XVIXVIII դդ.փիլիսոփայական ուղղություն, որի ելակետը Ռ. Դեկարտի (լատ. Cartesius, այստեղից՝ «Կ.») ուսմունքն է: Կ-յանը հատուկ է հետևողական դուալիդմը, որը բնորոշվում է տարածական (մարմնական) և մտածական սուբստանցների սկզբունքային բաժանմամբ: Կ-յան մեջ առանձնացվում են մատերիալիստական-մոնիստական (Դե Ռուա) և իդեալիստական-օկկազիո-նալիստական (Մալբրանշ) միտումներ:
