ՀՍՀ/ԿԱՐՏԻՆԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐՏԻՆԳ (անգլ. carting), մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլներով` կարտերով: Կ-ի երթուղիներն աչքի են ընկնում տարբեր շառավիղների մեծ թվով աջ և ձախ ոլորապտույտներով: Երթուղու երկարությունը պետք է լինի 600—1200 մ, լայնությունը՝ 8—10 մ, ուղիղ հատվածների երկարությունը՝ 100 մ: ՍՍՀՄ-ում Կ. լայն տարածում է գտել 1961-ից: Ամեն տարի անց են կացվում երկրի առաջնության մրցումներ: Կ. ընդգրկված է ռազմատեխնիկական մարզաձևրի սպարտակիադայի ծրագրում: Հայաստանում Կ. մարզաձևով զբաղվում են 1963-ից, հանրապետական առաջին պաջեությունը անցկացվել է 1964-ին, էոեանում: Հայ մարզիկներից հայտնի են ՍՍՀՄ չեմպիոններ, ՍՍՀՄ սպորտի վարպետներ է. Սրապիոնյանը, Ս. Բայբուրթյանը, Ա. Խաչատրյանը:
