Jump to content

ՀՍՀ/ԿԱՔԱՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՔԱՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (կաքավ—պար և գրություն բառերից), պարագրություն, կինելոոգրաֆիա (շարժում և… գբաֆիկա), պարի, լայն առումով՝ շարժման գրանցում: Պարային շարժումների առաջին, հաստատուն գրանցումները մեզ հասել են XV դարից: Պահպանվել են Մարգարիտ Ավստրիացու գրանցումները: Աշխարհում հայտնի են և ընդունված Ռուդոլֆ ֆոն Լաբանի և Սրբուհի Լիսիցյանի պարի գրանցման սիստեմները: 1930-ական թթ. Ս. Լիսիցյանն իր սիստեմով գրանցել է բազմաթիվ հայկական պարեր: Այդ սիստեմը որպես պարտադիր ուսուցում մտցվել է Մեծ թատրոնի բալետային խումբ: Գրանցվել են բալետային մի շարք բեմադրություններ և տարբեր ժողովուրդների պարեր:

Գրկ. Лисициан С, Запись движения (кинетография), М.—Л., 1940.

Ժ. Խաչաարյան