Jump to content

ՀՍՀ/ԿԱՔԱՎԱՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՔԱՎԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հարավ-արևելք: Միավորված է Փոքր Սարիարի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ), գերեզմանոց, կիսավեր մատուռ, Կարմրավոր եկեղեցին (VII դ.):