Jump to content

ՀՍՀ/ԿԱՔԱՎԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՔԱՎԱՐԱՆ, պարելու տեղ, շրջանաձև պարահրապարակ հին և միջնադարյան Հայաստանում: Վաղ միջնադարյան հայերեն թարգմանական բնագրերում Կ. համապատասխանում է հունարեն (օրխեստրա) տերմինին: Այս հանգամանքը ենթադրել է տալիս որոշ ֆունկցիոնալ նմանություն անտիկ թատրոնի խաղահրապարակիևհայ միջնադարյան պարահրապարակի միջև: