ՀՍՀ/ԿԵԲԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵԲԻՆ Իվան (Ցոհաննես) Գուստավովիչ, ծն. 11(24). 9.1905, Ռաննու, այժմ՝ Կոխտլա-Ցարվեի շրջան, էստոնական ՍՍՀՄ, սովետական պետական և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1927-ից: 1936—38-ին սովորել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ում, ապա դասախոսել Մոսկվայի Ի. Գուբկինի անվ. նավթի ինստ-ում: 1941-ին անցել է կուսակցական ղեկավար աշխատանքի, 1948-ից՝ է Կ(բ)Կ ԿԿ-ի քարտուղար, 1950—78-ին՝ առաշին քարտուղար: 1978-ից՝ էստոնական ՍՍՀ, Գերագույն սովետի Նախագահության նախագահ: Կուսակցության XIX—XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ: ՍՍՀՄ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգեվատրվել է Լենինի 5 շքանշանով:
