Jump to content

ՀՍՀ/ԿԵԿՈՒԼԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵԿՈՒԼԵ (Kekule) Ֆրիդրիխ Ավգուստ(7.9.1829, Դարմշտատ—13.7.1896, Բոնն), գերմանացի քիմիկոս-օրզանիկ, Դենտի(Գանտ, Բելգիա, 1858-ից) և Բոննի (1865-ից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմ. ընկերության պրեզիդենտ (1886-ից): Ստացել է թիոքացա-խաթթու (1854), գլիկոլաթթու (1856), նիդերլանդացի քիմիկոս Ֆրանշիմոնը (1844—1919) հետ՝ եռֆենիլմեթան և անտրաքինոն (1872): Կ-ի հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական քիմիային: Աոաջինն է արտահայտել ծծմբի և թթվածնի «երկհիմնայնության» (այսինքն՝ երկատոմայնության կամ երկարժեքակա-նության) մասին գաղափարը (1854): 1857-ին տարրերը բաժանել է միա, երկ եռհիմնայնության, գերմանացի քիմիկոս Ս. Կուբեի հետ միաժամանակ ածխածինը համարել քառատոմ տարր: 1858-ին շոտլանդացի քիմիկոս Ա. Կապերի հետցույց է տվել ածխածնի ատոմների միմյանց շղթայաձև միանալու ունակությունը: Հետագա տարիներին Կ. մշակել է բազմատոմ ռադիկալների տեսությունը: 1865-ին առաջարկել է բենզոլի կառուցվածքի ցիկլիկ բանաձևը: Պարգել էազո և դիազոմիացությունների կառուցվածքները

Գրկ. Джуа М., История химии, пер. с итал., 2 изд., М., 1975 Манолов К., Великие химики, пер. с болг., т. 2, М., 1976.