ՀՍՀ/ԿԵՂԵՎԱԿԵՐՆԵՐ
ԿԵՂԵՎԱԿԵՐՆԵՐ (pidae կամ Scolytidae), բզեզների ընտանիք: Մարմինը գլանաձև է, գորշ կամ սև զայնի: Երկարությունը՝ 0,8—12 մմ: Բեղիկները ծնկաձև են, գուրզավոր, թաթիկները՝ քառահատված: Ճտքերը փորող են: Թրթուրը սպիտակ է, առանց ոտքերի: ՍՍՀՄ-ում հայտնի է ավելի քան 300, ՀՍՍՀ-ում՝ 59 տեսակ: Ապրում են կեղևի տակ, հազվադեպ՝ կեղևվում, բնափայտում, արմատներում, խո-տաբույսերի ցողուններում, արևադարձային առանձին տեսակները՝ պտուղներում ու սերմերում: Մեծ վնաս են հասցնում անտառներին, այգիներին, պուրակներին, պտղատու ծառատեսակներից՝ խնձորենուն, փշատենուն: Ձվադրման համար կեղևի վրա անցքեր են բացում, անցնում «ամուսնական խցիկ», որտեղ և արուն բեղմնավորում է մեկ կամ մի քանի էգերի: Ձմեռում են բզեզը և թրթուրը: Կ-ով բնակեցված ծառերն արագ չորանում են: Կ. միաժամանակ ծառերի հիվանդություններ տարածողներ են:
