ՀՍՀ/ԿԵՂԾԱՆՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՂԾԱՆՈՒՆ, ծածկանուն, պսևդոնիմ (հուն. (հնարանք և— անուն), ստորագրություն կամ անուն, որ ընտրում է հեղինակը կամ արտիստը իր իսկական անվան փոխարեն: Դեռ վաղուց Կ-վան դիմել են զանազան նկատառումներով՝ խուսափելու գրաքննչական հետապնդումներից, ընդգծելու հեղինակի անհատականությունը կամ վաստակը, ազատվելու ոչ բարեհնչուն ազգանունից ևն: Շատ գրողներ հայտնի են իրենց Կ-ով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան): Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ Կ-ներ (Վոլտերը՝ 160-ից, Վ. ի. Լենինը՝ 150-ից ավելի): Շատ Կ-ներ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզաղե):
