Jump to content

ՀՍՀ/ԿԵՂԾ ԱԼՐԱՑՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՂԾ ԱԼՐԱՑՈՂ, պերոնոսպորոզ, բույսերի վտանգավոր հիվանդություն: Հարուցիչը ֆիկոմիցետների դասի, պերո-նոսպորայինների ընտանիքի մակաբույծ սնկերն են: Վնասվում են բույսերի կանաչ մասերը, առավելապես տերևները: Բույսի հիվանդ մասերի վրա առաջանում են մահացող հյուսվածքների բծավորություններ, որոնց ստորին կողմում երեում է սպիտակ, մոխրագույն կամ մանուշակագույն փառ՝ սնկի սպորատվությամբ: Հիվանդության զարգացմանը նպաստում են օղի և հողի խոնավությունը և մեղմ կլիման: Հարուցիչների սնկամարմինը հիմնականում միամյա է, որը բույսի վարակված մասերի հետ մահանում է, բայց կարող է լինել նաև բազմամյա՝ պահպանվելով պալարներում, արմատներում, սոխուկներում և բույսի ձմեռող այլ օրգաններում: Պերոնոսպորայինների ընտանիքի բոլոր տեսակի սնկերը մակաբույծ են ըստ բույսերի: Առավել վնասակար են խաղողի միլդիուն, կաղամբի, ծխախոտի, սոխի, արևածաղկի, վարունգի, առվույտի Կ. ա.: ՀՍՍՀ-ում խիստ վնասաբեր են խաղողի միլդիուն, ծխախոտի, սոխի Կ. ա.: Պայքարի միջոցները, ճիշտ ագրոտեխնիկա, կայուն սորտերի ընտրություն, փոշոտում կամ սրսկում սնկասպաններով: