Jump to content

ՀՍՀ/ԿԵՅՏԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՅՏԵԼ (Keitel) Վիլհելմ (1882—1946), գերմանա-ֆաշիստական գեներալ-ֆելդմարշալ(1940): 1938—45-ին՝ գլխավոր հրամանատարության շտաբի պետ: Անմիջական մասնակցություն է ունեցել ֆաշիստ. Գերմանիայի ագրեսիվ պլանների մշակմանն ու իրագործմանը: 1945-ի մայիսի 8-ին ստորագրել է ֆաշիստ. Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Նյուրնբերգի դատավարության ժամանակ դատապարտվել է մահապատժի և կախաղան հանվել՝ որպես պատերազմի հանցագործ: