ՀՍՀ/ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ, զոոպարկեր, գիտալուսավորական հիմնարկություններ, որտեղ (վանդակներում կամ ցանկապատված տարածությունում) պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ: Կ. ա-ի նպատակն է պահպանել ու բազմացնել ժամանակակից կամանհետացող կենդանիների տեսակները (միայն Կ. ա-ում են անհետացումից պահպանվել Դավթի եղջերուն, վայրի ցուլը, Պրժևալսկու ձին ևն): Շատ Կ. ա-ում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում կենդանիների կլիմայավարժեցման գծով, ուսումնասիրվում են կենդանիների հիվանդությունները, կանխարգելմանու բուժման մեթոդները, բազմացումը, կերակրումը: 1972-ին աշխարհում հաշվվել են ավելի քան 720 Կ. ա.: Ռուսաստանում առաջին կ. ա. կազմակերպվել են 19-րդ դարի երկրորդ կեսին: Ամենահնագույնը Մոսկվայի կենդանաբանական այգին է, որը հիմնվել է 1864-ին: Կ. ա. Կան Լենինգրադում, Կիևում, Ռիգայում, Օդեսայում, Տաշքենդում, Կաղանում, Թբիլիսիում և այլ քաղաքներում: Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940-ին, այժմ զբաղեցնում է մոտ 6 հա տարածություն, որտեղ պահվում են 140 տեսակ կենդանիներ: Այգում ցուցադրվում են Հայաստանի ֆաունային բնորոշ կենդանիների ու թռչունների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ բեզոարյան այծը, վայրի խոզերը, լեռնային կաքավները, բազմաթիվ սողուններ, ձկներ ևն: 1968-ին կենդանիների մեծ հավաքածուներ են ունեցել Արևմտյան Բեռլրնի (2243 տեսակ), Նյու Յորքի (1019 տեսակ), Լոնդոնի (1548 տեսակ), Ամստերդամի (1788 տեսակ)Կ. ա.: Ջ. Ստեփանյան
Պատկերազարդումը տես 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VII:
