Jump to content

ՀՍՀ/ԿԵՆԴԱՆԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆԴԱՆԱՆՑ, Կենդանեաց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպ գավառակում, Վանից 3 կմ հարավ, բլրի վրա: 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: 4-ի մոտ կա բարձրորակ քարի հանք, որից գյուղացիները պատրաստում էին երկանաքարեր և արտահանում այլ գյուղեր: Եկեղեցին (Ս. Աստվածածին) երկու կողմերին ուներ խորան: Դրանցից մեկի պատին կար 967 թվակիր հայերեն արձանագրություն: Գյուղից 2 կմ հվ., զույգ բլուրների վրա, եղել են երկու եկեղեցի, որոնք կոչվել են «ճխտակ ժամտուն»: Կ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը րնակաթյուն է հաստատել Արևելյան Հայաստանում: