ՀՍՀ/ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, կենդանի օրգանիզմներ, օրգանական աշխարհը կազմող էակների երկու հիմնական խմբերից մեկը: Մյուս խմբից՝ բույսերից տարբերվում են միջավայրի տարրերից օրգ. նյութեր սինթեզելու անկարողությամբ, ակտիվ շարժունակությամբ, բարձր զգացողականությամբ և այլ կառուցվածքային ու կենսաքիմիական առանձնահատկություններով: Բաժանվումեն միաբջիջների և բազմաբջիջների: Միաբջիջների մեջ մտնում են նախակենդանիները (մտրակավորներ, սպորավորներ, կնիդիոսպորիդներ, ինֆուզորիաներ): Մնացած բոլոր Կ. պատկանում են երկրորդ խմբին, որոնց մարմնի կազմությունը խիստ բարդացել է, բջիջները տարբերակվել են, և գոյացել են հյուսվածքներ, օրգաններ ու օրգանների համակարգություններ, օրինակ, մարսողության, արտաթորության, բազմացման, նյարդային ևն) Ի հայտ են եկել օրգանիզմի ներքին միջավայրի կենսաբանական կայունությունը ապահովող հարմարանքներ: Գիտությանը այժմ հայտնի է ավելի քան 1,5 մլն տեսակ Կ., որոնք դասվում են 16 տիպում: Չափազանց մեծ է Կ-ի դերը մարդուկյանքում: Հնագույն ժամանակներից ի վեր Կ. օգտագործվել են որպես սննդիաղբյուր, արդյունագործական հումք և բանող ուժ: Կան նաև տեսակներ, որոնքմակաբույծներ են, տարբեր հիվանդու թյունների տարածողներ, գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուներ, սննդամթերքներ փչացնողներ են: Վայրի Կ-ի շատ տեսակների անխնա ոչնչացումը հասցրել է երկրի վրայից նրանց իսպառվերացման: Այդ նկատառումով բնության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ արգելանոցների, արգելավայրերի, ազգային պուրակներիկազմակերպումը, նպատակ են հետապնդում բնության յուրատիպ լանդշաֆտները և նրանց պայմաններում բնակվող կ-ի տեսակները զերծ պահել բացասական ներգործություններից: Կ-ի տարածվածությունը, կենսագործունեության առանձնահատկությունները ուսումնասիրում են կենդանաբանությունը և կենդանաբանական այլ գիտություններ: Կ-ի կյանքի բազմակողմանի և խորը ուսումնասիրությունը թույլ է տալիս նպատակասլաց ազդել բուսական և կենդանական աշխարհի վրա:
