ՀՍՀ/ԿԵՆՆՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՆՈՆ (Cannon) Ուոլտեր Բրեդֆորղ(19.10.1871, Պոերիդու-Շին, վիսկոնսին—1.10.1945, Ֆրանկլրն, Նյու Հեմպշիր), ամերիկացի ֆիզիոլոգ, բժշկագիտության դր (1900): Ավարտել է Հարվարդի համալսարանը (1896): Ատամոքս-ադիքային համակարգի շարժական ֆունկցիան ուսումնասիրելիս առաջինն է կիրառելռենտգենյան մեթոդը (1897): Գիտական աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների նյարդա-հումորալ կարգավոր մանը, սիմպաթիկ նյարդային համակարգի և հորմոնների դերին հույզերի ձևավորման և օրգանիզմի ներքին միջավայրիկայունության պահպանման գործում, որը անվանվել է ռուլեոստազ (1929): Կ. ԱՄՆ-ի առաջադեմ հասարակական գոր ծիչ էր, հակաֆաշիստ: ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ էր (1942): Ի. Պ. Պավլովի հետ նամակագրական կապ ուներ:
