ՀՍՀ/ԿԵՆՈՏՐՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՈՏՐՈՆ (հուն.դատարկ և էլեկարոն), էլեկտրավակուումային դիոդ. նախատեսված է գլխավորապես արդյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի համուղղման համար: Կիրառվում է ռադիոընդունիչ, ուժեղացուցիչ և չափիչ ապարատների, ռենտգենյան սարքավորումների և այլ համուղղիչներում: Ցածրավոլտ Կ-ները (անոդի թույլատրելի հակադարձ լարումը՝ մինչև 2 կվ, ուղիղ հոսանքի թույլատրելի ուժը՝ մինչև մի քանի ա) ունեն օքսիդայինուղիղ կանալային կամ տաքացվող կաթոդներ, սևացված կամ փայլատված կողավոր անոդներ (հաճախ երկու): Բարձրավոլտ Կ-ները (լարումը՝ մինչև 100 կվ, հոսանքի ուժը՝ 500 մա) ունեն օքսիդային կամ կարբիդացված կաթոդ, ինչպես նաև սևացված կողավոր անոդ (մեկ): Կիսահաղորդչային տեխնիկայի զարգացմամբ ցածրավոլտ Կ-ները փոխարինվում են կիսահաղորդչային դիողներով:
