ՀՍՀ/ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ, մոլեկուլային չափսի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում: Կ. թ-ի հաստությունը մինչև 100 A է: Հիմնական ֆունկցիան իոնների, շաքարների, ամինաթթուների և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է (տես Կենսաբանական թաղանթների թափանցեփություն): Կ. թ. զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հզ. սմ² են) և նյութափոխանակության պրոցեսում խաղում են բազմակողմանի դեր: Բջիջը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ Կ. թ. ապահովում են բջիջների և ենթաբջջային մասնիկների ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը: Կ. թ. պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի ևն իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը պրոտոպլազմայի ու շրջապատող միջավայրի միջև և նպաստում կենսաբանական պոտենցիալների առաջացմանը (տես Կենսաէլեկտրական պոտենցիալներ): Կ. թ-ի հատկությունները պայմանավորում են գրգռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինաատիկ վերջավորություններում: Միտոքոնդրիաների Կ. թ-ում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ: Էլեկտրոնային միկրոսկոպով, ոենտգենակառուցվածյային անալիզով, օպտիկական և կենսաքիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների ևն բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների ( էնդոալազմատիկ ցանց, միտոքոնդրիաներ, բջջի կորիզ, լիգոսոմներ ևն) թաղանթներն ունեն նման կառուցվածք: Կազմված են բիմոլեկուլային լիպիդային շերտից, որի հաստությունը 35 A է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաստությունը՝ 20 A): Շատ Կ. թ-ի արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմաշաքարներով, ներքինը՝ կառուցվածքային կամ ֆերմենտային սպիտակուցով: Ենթադրվում է, որ ֆոսֆոլիպիդների և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյություն ունի էլեկտրաստատիկ ձգողություն: Ավելացվել են արհեստական ֆոսֆուիպիդային թաղանթներ, որոնք հատկություններով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտությունները նպաստում են կ. թ-ի կառուցվածքի և ֆունկցիաների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը:
Գրկ. Робертис Э. де, Новинский В., Саэс Ф., Биология клетки, пер. с англ., М.,1967 Робертсон Д ж., Мембрана живой клетки, в сб.Структура и функция клетки, пер, с англ., М., 1964.
