Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ, կենսաբանական թաղանթների կարևորագույն հատկություն, բնորոշվում է բջջից դուրս և դեպի բջիջ տարբեր նյութեր (ամինաթթուներ, շաքարներ, իոններ ևն) անցկացնելու ունակությամբ: Կարևոր է բջջի բաղադրության կայունության և օսմոկարգա-վորման, ֆիզիկա-քիմիական հոմեոստազի պահպանման համար: Մեծ դեր է խաղում նյարդային ազդակի (իմպուլս) առաջացման և հաղորդման, բջջի էներգիայի ապահովման և կենսագործունեության այլ պրոցեսներում: Կախված է բջջի և միջավայրի միջև օսմոտիկական պատնեշ հանդիսացող թաղանթների կազմության առանձնահատկություններից: Կենսբ. թաղանթներն անց են կացնում ոչ մեծ քանակությամբ ցածրամոլեկուլային ճարպալայծ նյութեր (գլիցերին, սպիրտներ, միզանյութ ևն): Դա հասարակ դիֆուզիա է և Փոքր դեր է խաղում թաղանթներով նյութերի անցման ժամանակ: Նյութերի բարդ և կարևոր տեղափոխումը՝ տրանսլոկացիան, կատարվում է հատուկ համակարգերի մասնակցությամբ: Ենթադրում են, որ այդ համակարգերը պարունակում են փոխադրիչներ (սպիտակուցներ կամ լիպոպրոտեիղներ) և հնարավոր այլ բաղադրամասեր (օրինակ՝ ռեցեպտորներ), որոնք իրականացնում են տեղափոխման հետ կապված ֆունկցիաները: Կ. թ. թ. կարգավորվում է հորմոններով և կենսբ. այլ ակտիվ նյութերով, օրինակ, որոշ հորմոններ (ինսուլին են) մեծացնում են էրիթրոցիտների, մկանային և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը: Գրգռվող բջիջների (օրինակ՝ նյարդային) Կ. թ. թ. պայմանավորված է հատուկ նյութերով՝ մեդիատորներով (ացետիլխոլին ևն): Իոնների համար Կ. թ.թ-յան վրա խիստ ազդում են անտիբիոտիկները (վալինոմիցին, գրամիցիդին, նոնակտհս). ինչպես նաև որոշ սինթետիկ բազմաէսթերներ: Կ. թ. թ-յան հետազոտումը մուեկ ուլային կենսաբանության կարևորագույն պրոբլեմներից է, որտեղ մեծ նշանակություն ունեն նաև մոդելային արհեստական թաղանթները: Կ. թ. թ-յան ուսումնասիրման համար լայնորեն կիրառվում են էլեկտրաքիմիական, ֆիզիկական և քիմ. մեթոդները: