ՀՍՀ/ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բիոլոգիա, կենդանի բնության մասին գիտությունների ամբողջություն: Ուսումնասիրում է կենդանի էակների կառուցվածքն ու ֆունկցիան, տարածվածությունը, ծագումն ու զարգացումը, ինչպես նաև կապը միմյանց և անկենդան բնության հետ: «Կ.» տերմինըմիմյանցից անկախ առաջարկել են ֆրանսիացի գիտնական Ժ. Լամարկը և գերմ. գիտնական Գ. Տրեիրանուսը, 1802-ին: Կ.ծագել է ՝Հին Եգիպտոսում ու Հին Հունաստանում և սկսել է զարգանալ բժշկագիտության վերելքի շնորհիվ: Կ-յան զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները: Բուսաբանական առաջինհետազոտությունները նպատակ ունեին պարզելու բույսերի դեղորայքային հատկությունները: Կ. առանձնակի վերելք է ապրում մանրադիտակի ստեղծումից հետո, որի օգնությամբ կատարված ուսումնասիրություններով հաստատվեց կենդանական և բուսական օրգանիզմների բջջային կառուցվածքը: Նշված աշխատանքները սաղմնաբանության մեջ հանգեցրին 2 սխալ ուղղությունների, որոնցից մեկը՝ օվիստները, պնդում էին, թե ապագա օրգանիզմի պատրաստի սաղմերը տեղավորված են ձվաբջջում, մյուսը՝ անիմալկուլիստները, առաջնությունը տալիս էին սպերմատոզոիդին: XVII—XVIII դդ. կենդանաբանությունը եբուսաբանությունը շարունակում էին զարգանալ նկարագրական ուղղությամբ, և անհրաժեշտություն է առաջանում դասակարգել կուտակված փաստերը: Վ. Լեյբնիցը կանխագուշակում է կենդանիների և բույսերի միջև միջանկյալ փոխանցիկ ձևերիգոյությունը: Ժ. Բյուֆոնը փորձում է օրգանիզմների մոտ ձևերի առկայությունը բացատրել մեկը մյուսից առաջանալու փորձով: Նա հնարավոր էր համարում միտեսակի վերափոխումը մի այլ տեսակի՝ կլիմայի, հողի, ջրի, սննդի ազդեցությամբ: Բուսական աշխարհի լավագույն արհեստական դասակարգումը կատարեց Կ. Լիննեյը: Գիտնականների մի խումբայդ ժամանակաշրջանում հայտնագործեց բույսերի գազափոխանակության և ֆոտոսինթեզի պրոցեսը: Միաժամանակ ցույց տրվեց, որ բույսերի կողմից ֆոտոսինթեզի ժամանակ անջատված O₂-ը ծառայում է կենդանիների շնչառությանը, իսկ անջատված CO 2-ը՝ ֆոտոսինթեզին(Ջ. Պրիստլ, Ցա. Ինհենհաուզ, Ժ. Սենյեբե, Ն. Սոսյուր): Ժ. Լամարկը նպատակադրվեց ստեղծել էվոչյուցիոն ուսմունք, որը շարադրեց «Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատությունում (1809): Սակայն Լամարկը օրգանիզմների պատմական զարգացումը վերագրում էր դեպի պրոգրեսը նրանց ունեցած «ներքին ձգտմամբ»: Էվոլյուցիոն մտքի ամրապնդման հարցում կարևոր է նաև Թ. Շվանի մշակած բջջային տեսությունը, որը հաստատում է կենդանական և բուսական օրգանիզմների կառուցվածքի ընդհանրությունը: Նշված աշխատանքներին հետևում է Լ. Պաստյորի հայտնաբերած միկրոօրգանիզմների խմորող ունակությունը, ինչպես նաև անմիջական մասնակցությունը վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման մեջ: Մանրէաբանության կարևոր նվաճումներից էր Ա. Վինոգրադովի քեմոսինթեզի, ապա Դ. Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը, որոնց հետագա ուսումնասիրությունները հիմք հանդիսացան նոր գիտության՝ վիրուսուոգիայի համար: XIX դ. առավել նշանավոր է դառնում Կ-յան մեջ մեծ հեղաշրջում առաջացնող նոր ուսմունքի՝ դարվինիզմի ձևավորումով: Չ. Դարվինն իր էվոլյուցիոն ուսմունքը շարադրեց «Տեսակների ծագումը» մենագրության մեջ, որտեղ որպես զարգացման ներքին գործոն ընդունում էր բնական ընտրությունը: Այս տեսությունը հետագայում ամրապնդվեց Կ-յան նորագույն ուղղությունների՝ համեմատական անատոմիայի (Կ. Հեգենբաուեր), էվոլյուցիոն սաղմնաբանության (Ս. Կովալևսկի), հնէաբանության (Վ. Կովալևսկի) տվյալներով, որոնք հարուստ փաստական նյութ կուտակեցին օրգանիզմների էվոլյուցիոն զարգացման մասին: XX դ. դառնում է էվոլյուցիայի դրսևորման մյուս կողմի՝ ժառանգականության բնույթի պարզաբանման ժամանակաշրջան: Գ. Մենդելի և Թ. Մորգանի հետազոտությունները գենետիկայի բնագավառում, ապա ԴՆԹ-ի հայտնադործումը քրոմոսոմներում, հաստատեցին ժառանգականության գենային բնույթը, ինչպես նաև քրոմոսոմների, վիրուսների և ֆազերի նուկլեոպրոտեիդային բնույթը: Մեծ թափ են ստանում կենսաքիմիան, բույսերի, կենդանիների ֆիզիոլոգիան, որոնք հնարավորություն են ստեղծում պարզելու ֆոտոսինթեզի քիմ. բնույթը, կենսական պրոցեսների կարգավորիչների՝ հորմոնների հայտնաբերումը և օրգանիզմի վրա նրանց ունեցած ազդեցության մեխանիզմը: Նոր հիմքերի վրա են դրվում օրգանիզմների անհատական զարգացման պրոցեսների, նրանց ղեկավարման և ուսումնասիրության հարցերը: Երկրի վրա կենսաձևերի և նրանցում իրականացվող պրոցեսների բազմակողմանի դրսևորման պատճառով ժամանակակից Կ-յան մեջ առանձնանում են բազմաթիվ գիտություններ, որոնք ձևավորվել են պատմական որոշակի հաջորդականությամբ: Առաջինը ծագել և զարգացել են բուսաբանությունն ու կենդանաբանությունը: Կենսբ. գիտությունները դասակարգվում են ըստ օրգանիզմի ձևի (մորֆոլոգիա), վարքի և միջավայրի հետ փոխհարաբերության (էկոլոգիա), կենսական ֆունկցիաների (ֆիզիոլոգիա), ժառանգականության (գենետիկա), անհատական զարգացման օրինաչափությունների (զարգացման կենսաբանություն), կառուցվածքի (անատոմիա, հյուսվածաբանություն), բջիջների (բջջաբանություն) ևն: Վերջին տասնամյակներում ձևավորվել են նաև մոլեկուլային Կ., տիեզերական Կ., կենսաֆիզիկական Կ. ևն: Ժամանակակից Կ-յան առջև դրված են այնպիսի հանգուցային պրոբլեմներ, որոնց լուծումը կարող է հեղաշրջող ազդեցություն ունենալ բնագիտության և ամբողջ առաջավոր մարդկության համար: Ամենից առաջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում կյանքի ծագման հարցը, ինչպես նաև ժառանգական հիմքի՝ ԴՆԹ-ի ինքնակրկնապատկ-ման հատկության դրսևորումը, որով ապահովվում է կյանքի անընդհատությունը Երկրի վրա: Մոլեկուլային կ-յան նվաճումներից մեկը պոլիմերային մակրոմոլեկուլների առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքների բացահայտումն է: Պարզված է, որ մակրո-մոլեկուլը կազմված է բազմաթիվ միասեռ, բայց ոչ միանման մոնոմերներից: Սպիտակուցներն առաջանում են ամինաթթուներից, նուկլեինաթթուները՝ նուկլեոտիդներից ևն: Բացահայտված է շատ սպիտակուցների առաջնային կառուցվածքը: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես է առաջնային կառուցվածքով պայմանավորվում երկրորդային և երրորդային կառուցվածքը: Պարզաբանված չէ նաև բարձրակարգ բույսերի կամ կենդանիների բջիջների կենսագործունեության բազմաթիվ օղակների կարգավորումը, հաջորդականությունը, որին մասնակցում են նաև կենսաբանական թաղանթները: Երկրագնդի բնակչության ներկա աճի պայմաններում, երբ լայն մասշտաբներով օգտագործվում են բնական ռեսուրսները, մարդկությանը սննդով, ջրով և շնչառությանը անհրաժեշտ թթվածնով ապահովելու համար առաջին հերթին պետք է բարելավել կենսոչորտը, պահպանել բնությունը, ստեղծել գյուղատնտ. առավել բերքատու բույսեր, ավելացնել ցանքատարածությունները: Նշված հարցերի լուծմանն է նվիրված ամբողջ աշխարհի առաջադեմ կենսաբանների, կենդանաբանների, բուսաբանների, գենետիկների, էկոլոգների, ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների ուշադրությունը, և նրանց գործունեությունն այդ ուղղությամբ կոորդինացվում է Միջազգային կենսաբանական ծրագրով: Կենսբ. միտքը հայ մտավորականների միջոցով հին Հայաստան է թափանցել արևմուտքից, հելլենական երկրներից: Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին, Մովսես խորենացին դեռ V դ. իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի, սաղմնաբանության, ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները: Եզնիկ Կողբացուն հայտնի էր կենդանիների բնազդը, Ագաթանգեղոսը բույսերս խմբավորել էր ըստ նրանց մորֆոլոգիական նմանության, իսկ Ղազար Փարտեցին ճշգրտորեն նկարագրել է Հայաստանում տարածված բույսերի ու կենդանիների հայտնի տեսակները: Կ. ավելի մեծ զարգացում է ստանում XII—XIII դդ.: Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը: Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես ժող. բժշկությանը: Հայաստանի ֆլորայի առաջին խորը ուսումնասիրությունը կատարել են Ղ. Ալիշանը և Մ. Շահրիմանյանը: Վերջինս 1818-ին հրատարակել է «Հայաստանի ֆլորան» մենագրությունը, որտեղ ընդգրկված են ավելի քան 800 բույսեր: Միաժամանակ տրվել է այդ բույսերի կիրառությունը ժող. բժշկության մեջ: XVI XVII դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնուպոլսեցին: Նորագույն շրջանի կենսբ. հայ մտքի լավագույն ներկայացուցիչներից էր Մ. Նալբանդյանը, որը, բժշկ. կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեցօրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը: Կենսբ. գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում սովետական կարգերի հաստատումից հետո: Նոր կազմակերպված Երևանի համալսարանում, Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձ րագույն հաստատություններում ուսանածհայրենասեր բնագետներ՝ կենսաքիմիկոս Հ. Հովհաննիսյանը (1875—1941), ֆիգիոլոգ Տ. Մուշեղյանը (1886—1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պ. Քալանթարյանը (1887—1942), բուսաբան Հ. Բեդելյանը (1874—1940), բուսաբույծ Մ. Թումանյանը (1886—1950), կենդանաբան Ա. Տեր-Պողոսյանը (1880—1954) և ուրիշներ հիմնադրում են հայկ. կենսբ. դպրոցը: Նորաստեղծ գիտական օջախները 1943-ին միավորվում են Հայկ. ՍՍՀ գիտությունների ակադեմիայի համակարգում, որը դառնում է հայկ. գիտության առաջավոր կենտրոնը: Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը Ա. Թախտաչյանի ղեկավարությամբ: Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ: Դրան զուգահեռ սկսվում է բուսական ծածկույթի ուսումնասիրությունը (Ա. Թախտաջյան, Հ. Մաղաքյան): Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան (Մ. Չայլախյան, Վ. Ղազարյան), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի անհատական զարգացման և ծերացման պրոբլեմների վերաբերյալ: Ա. Շելկովնիկովի, Մ. Ցուզբաշյանի, Մ. Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը: Լայն ծավալ ենստանում գլխավորապես հացազգիների գենետիկային և սելեկցիային (Մ. Թումանյան, Գ. Բաբաջանյան, Վ. Գուլքանյան), խաղողի վազին (Ս. Պողոսյան), բանջարանոցային մշակույթներին (Հ. Բատիկյան, Ա. Անանյան և ուրիշներ) նվիրված հետազոտությունները: Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային (Հ. Բունիաթյան, Ա. Գալոյան, Ս. Մովսեսյան և ուրիշներ): Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէա-կենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէա-կենսաբանությանը
(Հ. Փանոսյան, է. Աֆրիկյան): Խոշոր հետազոտություններ են սկսվում կենդանիների ֆիզիոլոգիայի բնագավառում նշանավոր ֆիզիոլոգներ Լ. Օրբելու, է. Հասրաթյանի, Խ. Կոշտոյանցի ղեկավարությամբ աճած երիտասարդ գիտնականների կողմից: Այդ աշխատանքները վերաբերում են կենտրոնական (Վ. Ֆանարջյան), վեգետատիվ (Հ. Բակլավաջյան) նյարդային համակարգին, գյուղատնտ. կենդանիների (Ա. Կարապետյան), պես-մեկերի մեխանիզմի (Ա. Բակունց) և կենդանիների վարքի (Լ. Ղամբարյան) ֆիզիոլոգիայի պրոբլեմներին: Ագրոքիմիական ուսումնասիրությունները, բացի ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստ-ից (Գ. Դավթյան), լայն ծավալ են ստացել նաև գյուղատնտեսության մինիստրության հողագիտության, երկրագործության և գինեգործության, խաղողագործության և պտղաբուծության ինստ-ներում, որտեղ աշխատանքները և վիրված են հանրապետության հողերի ագրոքիմիական բնութագրմանը, բույսերի անհող մշակությանը և այլ գործնական հարցերի: Վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվում կենսաֆիզիկայի, մոլեկուլային Կ-յան ուղղությամբ:
Գրկ. Տեր-Պողոսյան Ա. Գ., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում, Ե., I 960: Գառրիելյան Ռ. Բ., Ակնարկներ դարվինիզմի և բիոլոգիական պատմության հայ գրականության մեշ, Ե., 1963: Գիտությունը Հայաստանում 50 տարում (ժող.), Ե., 1973: Лункевич В. В., От Гераклита до Дарвина, 2 изд.,т. 1—2, М.,1960 Бауэр Э. С, Теоретическая биология, М.—Л., 1935 Райков Б. Е., Очерки по истории эволюционной идеи в России до Дарвина, т. 1, М.—Л., 1947 Левин В. Л., Справочное пособие по библиографии для биологов, М.—Л., 1960 Фролов И. Т., Очерки методологии биологического исследования, М.1965 Общая биология, подред. Ю.И. Полянского, М., 1966 Винчестер A.M., Основы современной био логии, пер. с англ., М., 1967 Вилли К.,Детье В., Биология, пер. с англ., М., 1974.
Վ. Ղազարյան
