ՀՍՀ/ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, փորձարարական կենսաբանության բաժին, մշակում է գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի, ինչպես նաև օգտակար մանրէների մթերատվության ավելացման միջոցառումների տեսական հիմունքները: Ծագել և զարգացել է կենսբ. ու գյուղատնտ. գիտությունների հարակցման հանգույցում՝ օգտագործելով գենետիկայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության նվաճումները: Հիմնական խնդիրն է. բացահայտել գյուղատնտ. կենդանիների և բույսերի հետերոզիսի գենետիկական և ֆիգիոլոգիական-կենսաբանական, հիբրիդիգացիայի ժամանակ ծնողական զույգերի ընտրության հիմունքները, բույսերի պոլիպլոիդ ձևերի օգտագործման հնարավորությունները, ուսումնասիրել արհեստական մուտագենեզի բնույթը, մշակել կենդանիների ու բույսերի պաթոգենեզի և իմունիտետի գենետիկական, ֆիզիոլոգիական-կենսա-քիմիական հիմունքները, մանրամասնորեն հետազոտել գյուղատնտ. կենդանիների կերակրման առանձնահատկությունները, օրգանիզմում սպիտակուցների և ճարպերի սինթեզը (կերակրման նորմաների և ռացիոնների կատարելագործման համար), լկտցիայի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան, կենդանիների պահվածքի համակարգերը, դրանց մթերատվության բարձրացման, բրդի քանակի ավելացման և որակի լավացման հարցերը: Կ. գ. պրոբլեմներից են նաև գյուղատնտ. կենդանիների ու բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի մեթոդների կատարելագործումը, ֆոտոսինթեզում արևի էներգիայի օգտագործման գործակցի բարձրացումը (օրինակ, ցանքսերի կառուցվածքի օպտիմալ մեթոդները) ևն: Դրա հետազոտությունները կոորդինացնում են Լենինի անվ. Համ ԳԱ և նրա ԳՀԻ-ները: Կ. q-ի խնդիրները լուսաբանվում են «Сельскохозяйственная биоло-гия» («Գյուղատնտեսական կենսաբանություն») և այլ ամսագրերում: Տես նաև Ագրոնոմիա, Անասնաբուծություն հոդվածները:
