ՀՍՀ/ԿԵՆՍԱԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑՈՒՄ
ԿԵՆՍԱԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑՈՒՄ, օրգանիզմների տեսանելի լուսարձակումը՝ կապված նրանց կենսագործունեության պրոցեսների հետ: Բնորոշ է բազմաթիվ բակտերիաների, ստորին բույսերին (սնկեր), որոշ անողնաշարավորներին, ձկներին և հատկապես ծովերում ու օվկիանոսներում ապրող կենդանիներին, որոնք արագ բազմանալիս առաշացնում են ծովերի լուսավորում: Շատ օրգանիզմների (բակտերիաներ, նախակենդանիներ ևն) լուսարձակումը (թթվածնի առկայությամբ) տեղի է ունենում անընդհատ, մյուսներինը կատարվում է առանձին բռնկումներով և պայմանավորված է կենսագործունեության (քաղց, բազմացման շրշան ևն) պայմաններով: Որոշ դեպքերում Կ-ման աղբյուր են լուսավորող բակտերիա-սիմբիոտները: Լուսավորումն առաջանում է յուրահատուկ նյութերի՝ լյուցիֆերինների ֆերմենտային օքսիդացումից (լյուցիֆերազ ֆերմենտների առկայությամբ), որի ժամանակ անջատված քիմ. էներգիայի հաշվին լյուցիֆերինի մոլեկուլները անցնում են գրգռված վիճակի, ապա հիմնական դրության վերադառնալիս լույս է արձակվում: Կ. պարզ է, եթե կազմված է միայն լյուցիֆերինից և լյուցիֆերազից, բարդ՝ երբ բացի վերը նշվածից, առկա է նաև երկար շղթայով ալդեհիդ (որոշ բակտերիաների մոտ): Առավել բարդ է միջատների՝ օրինակ, լուսատտիկների Կ., որոնց արձակած դեղնականաչավուն լույսը առաջանում է նյարդային իմպուլսներով, և որի համար անհրաժեշտ է նաև ԱԵՖ (ադենոզինեռֆոսֆորաթթու) և մագնեզիում: Ենթադրվում է (ամերիկացի գիտնական Մաքէլրոյ և ուրիշներ, 1962), որ Կ. առաջացել է անաերոբ ապրելաձևից աերոբին անցնելու փուլում: Կ-ման կենսբ. նշանակությունը խիստ տարբեր է. լուսարձակող միջատների արուների և էգերի համար Կ. միմյանց գտնելու ազդանշան է, ձկներինը՝ լուսավորելու և որսին գայթակղելու, թանաքաձկանը՝ գիշատիչներից պաշտպանվելու են: Արձակվող լույսը կարող է լինել կարմիր, կանաչ, դեղին կամ երկնագույն: Տես նաև լյումինեսցենցում, Քոմոլյումինեսեցում:
