ՀՍՀ/ԿԵՆՍԱԾԱՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՍԱԾԱՌ (Biota), նոճագգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ. Կ. արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են: Մշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8 10 й: Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3—5 տարի: Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ Փոշանոթներով: Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունա-նալուց հետո դառնում են չոր, կարմրադարչնագույն: Սերմերը արտաքինից նման են ցորենի հատիկների, հիմքում ունեն սպիտակ բիծ, հասունանում են երկրորդ տարում: Կ. ունի պարտեզային բազմաթիվ ձևեր՝ գնդաձև, բրգաձև, կոնաձև, գաճաճ, որոնք որպես դեկորատիվ բույսեր աճեցվում են ՍՍՀՄ հվ. շրջաններում, այդ թվում նաև Հայաստանում:
