ՀՍՀ/ԿԵՆՍՈԼՈՐՏ
ԿԵՆՍՈԼՈՐՏ, բիոսֆերա, կենդանիօրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթ: «Կ.» տերմինն առաջարկել է ավստրիացի երկրաբան է. Զյուսը, 1875-ին, իսկ Կ-ի մասին ուսմունքը ստեղծել է Վ. Վերնաղսկին, XX դ. 20—30-ական թթ.: Կ. ընդգրկում է Երկրի մթնոլորաի ստորին, լիթոսֆերայի (կարծր թաղանթ) վերին մասը, հիդրոսֆերան(ջրային թաղանթ), տրոպոսֆերան և ստրատոսֆերայի ստորին մասը: Ստրատոսֆերայում ազատ թթվածինը արեգակնային ճառագայթման ազդեցության տակ փոխարկվում է օզոնի (02O₃), որն անդրադարձնում է տիեզերական ճառագայթումները և մասամբ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ստրատոսֆերայից վերև իոնոսֆերան է՝ իոնացված ատոմներից կազմված նոսրացած գազի շերտը: Կ-ում տեղի ունեցող նյութափոխանակության մեջ առաջատարը կենդանի օրգանիզմներն են (կանաչ բույսեր), որոնք ունակ են ֆոտոսինթեզի միջոցով քիմ. պարզ միացություններից սինթեզել բարդ օրգ. միացություններ: Վերջիններս օգտագործում են կենդանիները, իսկ սնկերն ու բակտերիաները այդ օրգ. նյութերը Փոխարկում են հանքային աղերի ու գազերի: Կ-ի սահմանները հաշվվում են օրգանիզմների կյանքի համար անհրաժեշտ պայմանների առկայությամբ, վերին սահմանը որոշվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների խտությամբ, ստորինը՝ երկրի ընդերքի բարձր ջերմաստիճանով (100°C-ից բարձր): Կ-ի ծայրագույն սահմաններին հասնում են ստորակարգ միկրոօրգանիզմները, օրինակ՝ բակտերիաները: Մարդը, որպես էկոլոգիական համակարգի մի մաս, կապված է շրջապատող միջավայրի հետ և կրում է վերջինիս ազդեցությունը: Մարդկանց որոշ հիվանդություններ (տեղաճարակային խպիպ, լեռնային հիվանդություն են) պայմանավորված են Կ-ի երկրաքիմիական և երկրաֆիզիկական առանձնահատկություններով, մյուսները՝ Կ-ում գտնվող միկրոօրգանիզմների (հարուցիչների, վարակիչ հիվանդությունների փոխանցողներ) գործունեությամբ: Անտառների անխնա հատումներն ու կենդանիների ոչնչացումը, գետերի սակավաջրությունը ևն խախտում են Կ-ի բնական հավասարակշռությունը: Կ. աղտոտվում է արտադրության թափուկներից, արդ.ևկենցաղային կեղտոտ ջրերից ու խարամներից: Նշված գործոնները բացասաբար են ազդում նաև մարդու առողջության վրա: Այդ պատճառով ՍՍՀՄ-ում և այլ երկրներում բազմաթիվ միջոցներ են ձեռք առնվում շրջապատի պայմանների պահպանման համար: «Մարդը և կենսոլորտը» միջազգային ծրագիրը ևս այդ նպատակին է ծառայում:
