ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՈՒԺ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՈՒԺ, ուժ, որով շարժվող նյութական կետն ազդում է այդ կետի շարժման ազատությունը սահմանափակող և կետը կոր հետագծի վրա պահող մարմնի (կապի) վրա: Կ. ու. թվասլես հավասար է mv 2 p, որտեղ m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը, և ուղղված է հետագծի գլխավոր նորմալով (շրջանագծային շարժման դեպքում՝ շառավղորեն): Կ. ու. և կենտրոնաձիգ ուժն ի հայտ են գալիս միաժամանակ, թվապես հավասար են, ուղղված են միևնույն ուղղով և ունեն հակառակ ուղղություններ, սակայն ազդում են տարբեր մարմինների վրա որպես ազդման և հակազդման ուժեր: Կենտրոնաձիգ ուժն ազդում է շարժվող կետի, իսկ Կ. ու.՝ կետի ազատ շարժումը սահմանափակող մարմնի վրա:
