Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ, բնամարզ Ասիայում, Չինաստանում և Մոնղոլիայում: Տարածությունը մոտ 6 մլն կմ² է: Բնութագրվում է խիստ ցամաքային կլիմայով, անապատային և կիսաանապատային լանդշաֆտներով, գետերի ներքին հոսքով, անհոսք լճերով, ռելիեֆում բարձրադիր հարթավայրերի, սարահարթերի ու բարձրավանդակների տիրապետությամբ: Բաժանվում է՝ 1. Հյուսիսային լեռնային (Տյան-Շան, Մոնղոլական Ալթայ, Խանգայ, խենտեյ և միջլեռնային Ջունգարական ու Մեծ լճերի գոգավորության ընդարձակ իջվածքներ), 2. Միջին բարձրության հարթավայրերի (Գոբի, Թարիմի իջվածք ևն) և 3. Բարձրադիր Կ. Ա. (Տիբեթի սարահարթ, 4500 մ բարձրությամբ) գեոմորֆոլոգիական գոտիների: Գլխավոր լեռնային համակարգերը (Կուն-Լուն, Կարա Կորում, Հանդիսիշան, Մինո-Տիբեթական) գտնվում են Կ, Ա-ի եզրերում: Օգտակար հանածոներից կան նավթ (Հյուսիս-Արնմտյան Չինաստանում), քարածուխ (Չինաստանում, Մոնղոլի այում), երկաթի հանքաքար (Մոնղոլիայում): Հարուստ է հազվագյուտ և գունավոր մետաղներով, կերակրի աղով: Զմռանը գտնվում է Ասիական անտիցիկլոնի, ամռանը՝ մթնոլորտային ցածր ճնշման ազդեցության տակ: Հունվարի միջին ջերմաստիճանը—10 С-ից —25°C է, հուլիսինը 20 С-ից 25°C է, Տիբեթի բարձրավանդակում՝ մոտ 10°C: Տարածքի 3 4 մասում տարեկան տեղումների քանակը 100—200 մմ է, եզրային լեռներում՝ 300—500 մմ, հվ-արլ. լեռներում՝ տեղ-տեղ 1000 մմ և ավելի: Լեռնային որոշ համակարգողն որոշ են սառցապատումը (50—60 հզ. կմ., ուժեղ քամիներն ու արևոտ օրերը (տարեկան 240—270 օր): Կ. Ա-ի գետերը (Թարիմ, Խետան, Ակսու, կենչեդարյա, Ուրունգուն) սկիզբ են առնում ծայրամասային բարձո լեռնաշղթաներից: Դեպի օվկիանոս հոսք ունեն Ասիայի մի շարք խոշոր գետեր (Հուանհե, Ցանցզի, Մեկոնդ, Բրահմապուտրա ևն): Կ. Ա-ին բնորոշ են չոր հաները: Կան բազմաթիվ լճեր (Կուկունոր ևն), որոնց մեծ մասն աղի է, լեռներում՝ տաք աղբյուրներ: Կ. Ա-ի հս-ում գերակշռում են դարչնագույն, միջին մասում՝ գորշ, անապատային, Տիբեթի բարձրավանդակում՝ սառած և բարձրալեռնային անապատային հողերը: Մեծ տարածում ունեն աղուտները, թաքիրներն ու խճերը: Բուսականությունը հիմնականում կիսաանապատային և անապատային է, հս-ում՝ տափաստանային: Լեռներում հանդիպում են եղևնու անտառներ: Կենդանական աշխարհը աղքատ է տեսակներով: Տիրապետում են կրծողները, կճղակավորներն ու թռչունները: Կ. Ա-ի հետազոտման գործում մեծ է ռուս գիտնականների ու ճանապարհորդների (Ն. Պրժևալսկի, Պ. Կոզլով, Վ. Օբրուչև, Գ. Գրում-Գրժիմայլո, Գ. Պոտանին, Մ. Պևցով, է. Մուրզաև և շատ ուրիշներ) դերը: