Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ, Հասարակածային Աֆրիկա, բնաշխարհ Աֆրիկայում: Տարածվում է 7 հս. և 13 հվ. լայնությունների միշև, Ատլանտյան օվկիանոսից մինչև Արևելա-Աֆրիկական սարահարթը: Ընդգրկում է նաև Գվինեական ծոցի հրաբխային կղզիները: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոնգոյի իշվածքը, նրան շրշապատող բարձրությունները և մերձատլանտյան ակումուլյատիվ դաշտավայրը: Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գլխավոր գետերն են՝ Կոնգոն (Ուբանգի, Կասաի վտակներով), Օգովեն, կվանզան: Միջին մասում տարածված են հասարակածային մշտականաչ, մերձհասարակածային շրշաններում՝ տերևաթափ մշտականաչ անտառներ, սավաննաներ: Կ. Ա-ի սահմաններում են գտնվում (ամբողջովին կամ մասամբ) Կամերունը, Կենտրոնա-Աֆրիկյան Հանրապետությունը, Գաբոնը, Կոնգոն, Զաիրը, Զամբիան, Անգոլան, Ման Թոմեն և Պրինսիպին: