ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՄԼԿԵՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՄԼԿԵՄ, կոմերիտմիության աշխատանքը ղեկավարող բարձրագույն մարմին՝ ՀամԼԿԵՄ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում: ՀամԼԿԵՄ ԿԿ և ԿՎՀ-ն ընտրում է համագումարը: ՀամԼԿԵՄ ԿԿ կոմերիտմիությանը ներկայացնում է պետ. Կ. հասարակական հաստատություններում ու կազմակերպություններում, հաստատում է իր կենտրոնական օրգան «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда») թերթի, կոմերիտական այլ հրատարակությունների խմբագրությունների կազմը, բաշխում է միության բյուջեն, վերահսկում նրա կատարմանը: ԿԿ-ի պլենումը գումարվում է ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ: Պլենումն ընտրում է ԿԿ-ի բյուրո և քարտուղարություն: ՀամԼԿԵՄ XVIII համագումարում (1978) ԿԿ-ի կազմում ընտրվել են 239 անդամ և 59 անդամության թեկնածու: ՀամԼԿԵՄ ԿԿ-ի առաջին քարտուղարն է Բ. Պաստուխովը:
