Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԿՀՎ) (Central Intelligence Agency—CIA), ԱՄՆ-ի արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայությունը: Ստեղծվել է 1947-ին: Գաղափարական ղեկավարն ու դիրեկտորը (1935—61) եղել է Ալլեն Դալեսը: ԿՀՎ-ի (1978-ին ուներ մոտ 10 հգ. աշխատակից) միջուկն են կազմում³ «դիրեկտորատները»՝ անալիտիկ-լրատվական, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում ևն), գիտա-տեխ. (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն ևն): ԿՀՎ իրականացնում է ԱՄՆ-ի միջազգային գործունեության առավել գաղտնի մասը, ամենից առաջ աջակցում հետադիմական ուժերին: ԿՀ-վ նախապատրաստել է վարձկանների ներխուժումը կուբա (1961), հակահեղափոխական ելույթներ Հունգարիայում (1956), Չեխոսլովակիայում (1968), գաղափարական անհաշտ պայքար է մղում ՍՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ՝ օգտագործելով «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, ԱՄՆ-ի լրատվական գործակալությունը (ՅՈՒՍԻԱ), հեղաշրջումներ և դավադրություններ է կազմակերպում զարգացող երկրներում (Գվատեմալա, Ինդոնեզիա, Չիլի ևն), նախաձեռնում մահափորձեր առաջադեմ գործիչների դեմ (Պ. Լումումբա են): ՀՎ-իի դիրեկտորին նշանակում է պրեզիդենտը, հաստատում՝ սենատր: Շտաբ-կայանր գտնվում է Լանգլիում (Վաշինգտոնի արվարձան):